Վրաստանի տարածքների օկուպացիան չի կարող հավերժ շարունակվել․ Իլյա երկրորդ

Վրաստանի պատրիարք Իլյա երկրորդը, արխիվ

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան չի կարող հավերժ շարունակվել:

«Ռուսաստանը պետք է ազատի մեր տարածքները», - ասել է վրաց պատրիարքը Հյուսիս-Բալթյան ութնյակի երկրների պատվիրակության անդամների հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը: Նրա խոսքով, այսպես կոչված սահմանը արհեստականորեն բաժանել է Վրաստանի պատմական տարածքը: