Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն հրաժարական է ներկայացրել իր դուստրերին աշխատանքի տեղավորելու սկանդալի պատճառով: Նրա 15 և 16 տարեկան դուստրերը ամառային արձակուրդների ընթացքում խորհրդարանում օգնականներ են աշխատել՝ երկուսը միասին ընդհանուր առմամբ ստանալով մոտ 55 հազար եվրո:
«Ես միշտ ազնիվ եմ եղել ինչպես ընտանեկան գործերում, այնպես էլ քաղաքականությունում: Ես նախագահին հրաժարական եմ ներկայացել», - հայտարարել է Լը Ռուն:
Ներքին գործերի նախարարի պաշտոնում Բրունո Լը Ռուն ընդամենը 3․5 ամիս պաշտոնավարեց: 2015 թվականին նա որպես Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր այցելել էր Լեռնային Ղարաբաղ և ընդգրկված էր Ադրբեջանի «սև ցուցակում»:
Ֆրանսիայի ՆԳ նոր նախարար է նշանակվել արտաքին առևտրի նախկին նախարար Մաթիաս Ֆեկլը: