Հայկական հավաքականները չեն մասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները չեն մասնակցի Խանտիմանսիյսկում հունիսի 16-ից 28-ը կայանալիք շախմատի աշխարհի առաջնությանը:

Այս մասին հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը, հղում անելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանի հաղորդմանը: Ըստ վերջինիս, հայկական հավաքականներին չի հաջողվել վաստակել մասնակցության իրավունքը: