Հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի ԱԳ նախարարի միջև

Ռեքս Թիլերսոն և Մևլութ Չավուշօղլու, Բոնն, փետրվար, 2017թ․

Կիրակի օրը կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը:

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թիլերսոնն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա այցը Թուրքիա․ այն, հիշեցնենք, նախատեսված է մարտի 30-ին: