Օդի ջերմաստիճանը կբարձրանա, վաղը սպասվում են տեղումներ

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Մարտի 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 4-6 աստիճանով: