Սիրիական գյուղի մզկիթի ռմբակոծության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Սիրիա - Տեսարան Հալեպից, մարտ, 2017թ․

Ավելի քան 40 մարդ է զոհվել Հալեպի շրջանի Ալ-Ջինա գյուղի մզկիթի վրա օդային հարձակման հետևանքով։

Դեռևս պարզ չէ, թե ինչ ինքնաթիռներ են հարձակում գործել, հաղորդում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։