Նալբանդյանը կայցելի Նյու Յորք

Հայաստանի ԱԳ նախարարը ելույթ է ունենում ՄԱԿ-ում, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: