Թրամփի հարկային վճարումների մասին տեղեկություններ են հրապարակվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Սպիտակ տունն առաջին անգամ բացահայտել է նախագահ Դոնալդ Թրամփի հարկային վճարումների մասին տեղեկություններ:

2005 թվականին Թրամփը 38 միլիոն դոլար հարկ է վճարել 150 միլիոն դոլար եկամուտ ունենալուց հետո: Տեղեկությունը հրապարակել է հեռուստաընկերություններից մեկը: Սպիտակ տունը հրապարակումն անօրինական է որակել, սակայն չի հերքել:

Թրամփը հրաժարվել էր բացահայտել իր հարկային վճարումները՝ խախտելով Միացյալ Նահանգների նախագահների տասնամյակների ավանդույթը: