Այսօր տեղի կունենան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Այսօր տեղի են ունենալու Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Իրենց թեկնածությունն են առաջադրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Արևելք» պարբերականի փոխանցմամբ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ հանելու է իր թեկնածությունը, և կոչ է արել ընտրություններին մասնակցող հոգևորականներին՝ իրենց ձայնը տալ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը պետք է թողնի իր պաշտոնը: Նորընտիր տեղապահը պատրիարքարանը ղեկավարելու է մինչև նոր Պատրիարքի ընտրվելը, միևնույն ժամանակ նախապատրաստելով ընտրության գործընթացը: