Մուկուչյանը կհանդիպի ԱՊՀ դիտորդներին

Տիգրան Մուկուչյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վաղը՝ մարտի 15-ին հանդիպում է ունենալու 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ:

ԿԸՀ-ից ստացված հաղորդման համաձայն, այդ հանդիպումից հետո առաքելության ներկայացուցիչները կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: