Պորոշենկոն առաջարկում է արգելել երկքաղաքացիությունը

Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել է շտապ կարգով երկքաղաքացիությունն արգելելու մասին օրենք ընդունել:

Քաղաքացիության մասին օրենքի լրամշակված տարբերակի նախագծի համաձայն, քաղաքացին կզրկվի Ուկրաինայի քաղաքացիությունից՝ այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում: