Մեյը հնարավորություն ստացավ սկսելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերջին հաստատումը տվեց, որը վարչապետ Թերեզա Մեյին հնարավորություն է ընձեռում սկսել Եվրամիությունը լքելու բանակցությունները:

Շոտլանդիայի առաջին նախարարը, մինչդեռ, պահանջել է անկախության նոր հանրաքվե անցկացնել 2018-ին կամ 2019-ին: Ըստ The Times-ի՝ Մեյը կմերժի այս խնդրանքը: