Սիրիայի ընդդիմությունը բոյկոտում է Աստանայի բանակցությունները

Ղազախստան - Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների նախորդ փուլը, 16-ը փետրվարի, 2017թ․

Սիրիայի ընդդիմությունը կբոյկոտի այսօր Աստանայում նախատեսված խաղաղության բանակցությունները:

Սիրիացի ընդդիմադիրները պնդում են, որ Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը ցանկություն չունեն պահպանելու հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել դեռ անցած տարվա դեկտեմբերին: