Ստամբուլում ուղղաթիռի վթարից 5 մարդ է զոհվել

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանը, արխիվ

Ստամբուլում մարդատար ուղղաթիռի վթարից 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 ռուսաստանցի։

CNN Turk հեռուստաընկերության տվյալներով՝ ուղղաթիռում 7 մարդ է եղել։

Ըստ աղբյուրի, վթարի պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ մառախուղի պատճառով ուղղաթիռը բախվել է հեռուստաաշտարակին։