Մեյը ԵՄ-ին կոչ է անում սերտացնել համագործակցությունը Արևմտյան Բալկանների երկրների հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը կոչ է արել առավել սերտ համագործակցության Արևմտյան Բալկանների երկրների հետ՝ հակազդելու Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։

Մեյը օրինակ է բերել Չեռնոգորիայում հեղաշրջում անցկացնելու փորձերը։

Ռուսաստանը, սակայն, հերքել է իր հասցեին հնչած այս մեղադրանքը։