Չնայած առարկություններին՝ Կոսովոն չի հրաժարվի ազգային բանակ ստեղծելու ծրագրից

Կոսովոյի անվտանգության ստորաբաժանումները, Պրիշտինա, 5-ը մարտի, 2017թ․

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին ասել է, որ իր երկիրը չի վերանայի փոքրաթիվ և թեթև զենքով զինված անվտանգության ստորաբաժանումները ազգային բանակի վերածելու ծրագրից, չնայած այն հանգամանքին, որ դրա դեմ առարկում են Սերբիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն:

«Անվտանգության ուժերն ազգային բանակ դարձնելու որոշումն անբեկանելի է: Դա ինքնիշխան և անկախ պետության համար բնականոն քայլ է», - երեկ ասել է Թաչին:

Կոսովոն անկախություն է հռչակել 2008 թվականին: