Մարսել Կեորոգլյանը՝ Ուրուգվայի կառնավալի գլխավոր դերակատար

Մարսել Կեորոգլյան

Հայտնի երգիչ, հեղինակ, երգիծաբան և դերասան Մարսել Կեորոգլյանը դատարանի փակ քվեարկության արդյունքով դարձավ Ուրուգվայի կառնավալի գլխավոր դերակատար՝ ստանալով բարձրագույն պարգևը ժողովրդական արվեստի այս ժանրում:

Կեորոգլյանը հաճախել է Ուրուգվայում գործող հայկական վարժարաններ, նա միշտ իր մասնակցությունն է բերում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին:

Ուրուգվայում կառնավալը ժողովրդական արվեստի գլխավոր տոնն է, որը տևում է երկու ամիս: