Ավստրիան առաջարկում է ԵՄ-ից արտաքսվող փախստականների համար ճամբար ստեղծել Վրաստանում

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրց, արխիվ

Ավստրիան առաջարկում է Եվրամիությունից արտաքսվող փախստականների համար ճամբար ստեղծել Վրաստանի տարածքում: Այս մասին Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Մեզ փախստականների կենտրոններ են հարկավոր Եվրամիության սահմաններից դուրս, որոնք կկառավարվեն ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ: Եվրամիություն ձգտող անօրինական ներգաղթյալները կարող են վերադարձվել այդ կենտրոններ: Այդ հաստատությունները կարող են գտնվել այնպիսի պետություններում, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ Արևմտյան Բալկանների երկրները», - նշել է Կուրցը: