Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հասնա Ռոհանին և Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանում կայացել է Ադրբեջանի նախագահի հանդիպումն իր իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի հետ:

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Միջազգային կառույցներում Իրանն ու Ադրբեջանն աջակցում են միմյանց: Միայն անցած տարի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 70 տոկոսով», - հայտարարել է Ալիևը՝ Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: