ԱՄՆ Գլխավոր դատախազը բացատրագիր կներկայացնի ռուսաստանցի պաշտոնյաների հետ շփումների մասին

Միացյալ Նահանգների Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը բացատրագիր կներկայացնի նախընտրական շրջանում ռուսաստանցի պաշտոնյաների հետ իր շփումների վերաբերյալ: Այս մասին երեկ ուշ երեկոյան հաղորդել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը:

Սեշընզին մեղադրում են ԱՄՆ նախագահական ընտրություններին նախորդող ամիսներին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ փակ հանդիպումներ անցկացնելու մեջ: Դրանց մասին Սեշընզը չէր տեղեկացրել Կոնգրեսում` իր նշանակման առթիվ կազմակերպված լսումների ընթացքում:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, իր գրավոր ցուցմունքներում Սեշընզը ներկայացնելու է իրադարձությունների իր վարկածը: