Ամերիկացի գեներալ․ Ռուսական օդուժը սխալմամբ ռմբակոծել է ԻՊ-ի դեմ կռվող արաբական ուժերին

Սիրիա - Ռուսական Սու-25 մարտական օդանավը Հմեյմիմ ռազմակայանում, արխիվ

Իրաքում և Սիրիայում դաշնային ուժերի ամերիկացի հրամանատարի պնդմամբ՝ ռուսական օդուժի հարձակման հետևանքով պատահաբար ռմբակոծվել են արաբական ուժերը, որոք պայքարում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ:

Ըստ գեներալ Սթիֆըն Թաունսենդի՝ ռուս օդաչուները հավանաբար կարծել են, թե հարվածում են ԻՊ-ի դիրքերին Հալեպի հյուսիսում գտնվող գյուղերում: Համապատասխան տեղեկատվություն տրամադրելուց հետո, ռուսական օդուժը դադարեցրել է ռմբակոծությունը: