ԼՂ ԱԳՆ. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շփման գծի դիտարկումից հետո, 2015թ.

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։

Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: