Իրաքի զինված ուժերը Մոսուլում գրավել են Տիգրիսի կամուրջը

Նինվե կամուրջը Մոսուլում, արխիվ

Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու մարտերի ժամանակ Իրաքի զինված ուժերը գրավել են Տիգրիս գետի վրայի կամուրջը:

Պաշտոնական աղբյուրները սա գնահատում են որպես կարևոր ձեռքբերում Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի արևելյան և արևմտյան ափերը կապելու համար:

Մոսուլի արևմտյան շրջանը իսլամիստ զինյալների վերջին խոշոր հենակետն է Իրաքի տարածքում: