5-բալլանոց երկրաշարժ Կապանից 5 կմ հյուսիս-արևմուտք, նախնական տեղեկություններով՝ ավերածություններ չկան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր, տեղական ժամանակով ժամը 10:17-ին, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալլ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալլ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

Նախնական տվյալներով` ավերածություններ չկան: