Մամեդյարովը մարտին կայցելի Ռուսաստան, որտեղ կփորձի «մեռյալ կետից շարժել» ԼՂ գործընթացը

Սերգեյ Լավրով և Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտին այցելելու է Ռուսաստան, որտեղ մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը:

«Հասկանալի է, որ մեկ գիշերում հակամարտությունը չի կարող կարգավորվել: Սակայն մենք պետք է գործընթացը մեռյալ կետից շարժենք», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը այսօր Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: