Կաթնաղբյուրում ուսուցչի թափուր աշխատատեղերի համար վաղուց ոչ ոք չի դիմում

Your browser doesn’t support HTML5

Դպրոցի տնօրեն Աննա Մակարյանի խոսքով՝ 2012 թվականից պարբերաբար մրցույթներ են հայտարարվում, սակայն, օրինակ՝ քիմիայի ուսուցչի տեղի համար այդպես էլ ոչ ոք չի դիմում: Արդեն երկու տարի է՝ թափուր են նաև ռուսաց լեզու, մաթեմատիկա, պատմություն, ֆիզկուլտուրա առարկաների ուսուցիչների և դասվարի տեղերը: