Իրաքի կառավարական զորքերը ռազմական վճռական գործողությունների են դիմել՝ երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի օդանավակայանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներից ազատելու համար:
Հաղորդվում է, որ օդանավակայանի տարածքից զինյալները կատաղի կրակ են բացում զորքերի վրա:
Մոսուլի արևմտյան շրջանը իսլամիստ զինյալների վերջին խոշոր հենակետն է Իրաքի տարածքում:
Օրերս Իրաք էր այցելել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը: Նրա այցի նպատակը Մոսուլը զինյալներից ազատելու գործողությունների մշակումն էր: