Ուզբեկ լրագրողը 18 տարվա ազատազրկումից հետո դուրս եկավ բանտից

Մուհամադ Բեկժանով, արխիվ

18 տարվա ազատազրկումից հետո Ուզբեկստանում ազատ է արձակվել լրագրող Մուհամադ Բեկժոնը (Բեկժանով), ում համարում էին քաղբանտարկյալ:

Նրա դուստրը ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որ 18 տարվա ընթացքում ընտանիքը առաջին անգամ է հանդիպելու Բեկժոնին:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը ընդդիմադիր «Ազատություն» թերթի խմբագրին ներառել էր աշխարհում ամենաերկար ազատազրկման ենթարկված լրագրողների ցանկում: