Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ

Հայաստանի տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այս գիշեր բարձրացել է 8-10 աստիճանով, փետրվարի 24-26-ը կբարձրանա ևս 4-6 աստիճանով: