Ավստրիայի դատարանը որոշել է արտահանձնել ուկրաինացի մեծահարուստին ԱՄՆ

Դմիտրո Ֆիրտաշը ավստրիական դատարանում, Վիեննա, 21-ը փետրվարի, 2017թ․

Ավստրիայի դատարանը որոշել է արտահանձնել ուկրաինացի մեծահարուստ Դմիտրո Ֆիրտաշին Միացյալ Նահանգներ, որտեղ նրան մեղադրանքներ են առաջադրված կաշառակերության համար:

Դատարանն այս որոշմամբ վերացրեց գործով ավելի վաղ կայացված որոշումը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների պահանջը քաղաքական դրդապատճառներ ուներ: Ֆիրտաշը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակիցն էր։

Արտահանձնումը, սակայն, առայժմ տեղի չի ունենա: Ֆիրտաշը կարող է բողոքարկել այս որոշումը Ավստրիայի գերագույն դատարան: