Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա

Փետրվարի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը` Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: