Պաշտոնաթող փոխծովակալ Ռոբերտ Հարվարդը մերժել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:
Հարվարդը, որը ղեկավարում է օդանավաշինությամբ զբաղվող Lockheed Martin ընկերությունը, հայտարարել է, որ իր կոմերցիոն գործունեությունն ու ընտանեկան հանգամանքները թույլ չեն տալիս ընդունել հրավերը, հայտնում է The Washington Post-ը:
Հիշեցնենք՝ Մայքլ Ֆլինը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից օրերս հրաժարական տվեց Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ հեռախոսազրույցներին առնչվող սկանդալի պատճառով: