Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները՝ առանց առաջընթացի

Սիրիայի հարցով բանակցությունները Աստանայում, 16-ը փետրվարի, 2017թ․

Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Սիրիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները այդպես էլ չեն կարողացել դեմ առ դեմ քննարկում ծավալել ու ընդհանուր հայտարարի գալ։

Բանակցությունները նախաձեռնած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հայտարարել են, թե կփորձեն շարժվել առաջ՝ հրադադարը Սիրիայում ամրապնդելու համար։