Բոննում առաջին անգամ հանդիպել են Լավրովը և Թիլերսոնը

Այսօր Բոննում՝ «Մեծ քսանյակի» արտաքին գերատեսչությունների համաժողովի շրջանակներում առաջին անգամ հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Հանդիպումից առաջ Լավրովն ասել է, որ Մոսկվան չի միջամտում այլ երկրների ներքին գործերին: Նշելով, որ Թիլերսոնի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն մեծ թվով հիմնախնդիրներ, Լավրովը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի կազմել ապագա համագործակցության օրակարգը: