Շոյգու. «Պատրաստ ենք Պենտագոնի հետ կապերի բարելավման, բայց մեզ հետ ուժի դիրքերից խոսելն անիմաստ է»

Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բարելավել կապերը Պենտագոնի հետ, սակայն ավելացրել է, թե «Ռուսաստանի հետ ուժի դիրքերից երկխոսություն վարելու փորձերն ապարդյուն կլինեն»:

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանի հետ գործ ունենալիս հարկ է կոշտ լինել: