Լաթաքիա է հասել Հայաստանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն արդեն հասել է Լաթաքիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Հիշեցնենք, երեկ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել էր, որ Հայաստանի հումանիտար օգնությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում։