Եվրախորհրդարանը հաստատեց ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ ոչ-վիզային ռեժիմի նոր կանոնները

Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Եվրամիության տարածքից դուրս երկրների համար առանց վիզային ռեժիմի Շենգենյան գոտի մուտք գործելու նոր կանոնները:

Այս որոշումը կայացվել էր դեռ անցած տարի դեկտեմբերին, սակայն վերջնական տարբերակը հրապարակվեց երեկ՝ թարգմանվելով ԵՄ բոլոր լեզուներով:

Ըստ այդմ՝ ոչ-վիզային ռեժիմի համաձայնագիրը որևէ երկրի հետ որոշ դեպքերում կարող է արագ կասեցվել, եթե, օրինակ, շատ լինեն ապաստան խնդրելու անհիմն դիմումները, կամ էլ տվյալ պետության քաղաքացին անվտանգության սպառնալիք ներկայացնի:

Փորձագետների կարծիքով՝ Վրաստանի հետ վիզայի ազատականացումը կգործի մարտից, իսկ Ուկրաինայի հետ՝ հունիսից: