Գերմանիայում վիրահատվել է Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը

Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդ, արխիվ

Այսօր Բեռլինի բժշկական կենտրոններից մեկում վիրահատել են Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդին:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ վիրահատությունը հաջող է ընթացել, և այժմ հովվապետի առողջական վիճակը բավարար է:

Սրան զուգահեռ, Թբիլիսիում ձերբակալվել է վրացական եկեղեցու ամենաազդեցիկ հոգևորականներից մեկը` պատրիարքարանի գործերի կառավարիչ Գիորգի Մամալաձեն: Վրացական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված հոգևորականը առնչություն ունի Իլյա երկրորդի դեմ ծրագրվող մահափորձին:

Պաշտոնական Թբիլիսին առայժմ ձերբակալության առթիվ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: