Թրամփը՝ Իրանի նախագահին․ «Լավ կանի՝ ավելի զգույշ լինի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե Իրանի նախագահը «լավ կանի՝ ավելի զգույշ լինի», այն բանից հետո, երբ Հասան Ռոհանին քննադատել է Միացյալ Նահանգներին և մեղադրել «պատերազմ հրահրելու» մեջ։

«Մենք կդիմագրավենք նման սադրիչ քայլերին», - 1979 թվականի Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասել էր Իրանի նախագահը։ - «Մեր ազգը զգոն է և կստիպի բոլոր նրանց, ովքեր սպառնում են Իրանին, ափսոսալ դրա համար։ Իրանի ժողովրդի հետ պետք է հարգանքով խոսել», - շեշտել էր Հասան Ռոհանին։

Այս հայտարարություններին հակադարձելով՝ Թրամփը նախագահական օդանավով իր հետ ճանապարհորդող լրագրողներին ասել է, թե՝ Իրանի նախագահը «լավ կանի՝ ավելի զգույշ լինի»։

Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ Իրանը հայտնվել է Վաշինգտոնի հատուկ ուշադրության կենտրոնում՝ հունիսի 29-ին ՄԱԿ-ի բանաձևերի խախտմամբ միջմայրցամաքային հրթիռի փորձարկում անցկացնելու համար։