Ծովահենները Նիգերիայի ափին 7 ռուսաստանցու և 1 ուկրաինացու են առևանգել

Նավ ծովում, արխիվ

Ծովահենները 7 ռուսաստանցու և 1 ուկրաինացու են առևանգել՝ Նիգերիայի ափին հարձակվելով բեռնատար նավի վրա:

Աբուջայում Ռուսաստանի դեսպանատունը և Ուկրաինայի արտգործնախարարությունը բանակցություններ են վարում Նիգերիայի պաշտոնյաների հետ: