ԱՄՆ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել մեքսիկացի պաշտոնակցի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիս, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հեռախոսազրույց է ունեցել մեքսիկացի իր պաշտոնակից Սալվադոր Սիենֆուեգոսի հետ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պատրաստակամությունը՝ ամրապնդելու հարաբերությունները պաշտպանության ոլորտում: