Բելառուսի Գերագույն դատարանը վաղը կքննի բլոգեր Լապշինի գործը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը, որը կայացրել էր Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին:

Այս մասին «Ինտերֆաքս-Զապադ» լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Յուլիա Լյասկովան:

Նրա խոսքով Լապշինի բողոքը Բելառուսի Գերագույն դատարանը կքննի երեքշաբթի առավոտյան` դռնփակ ռեժիմով: