Կրեմլը արձագանքում է Իրանի մասին Թրամփի հայտարարությանը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միջազգային հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերում տրամագծորեն հակառակ մոտեցումները ունեն, այդ հանգամանքը, սակայն, չպետք է խոչընդոտ հանդիսանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բնականոն հարաբերություններ կառուցելու ճանապարհին: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկ հնչեցրած պնդումը, թե Իրանը ահաբեկչական պետություն է: