Մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի 5-րդ գումարման 11-րդ նստաշրջանը:
Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված է 155 հարց, 33 միջազգային պայմանագիր, փետրվարի 6-9-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում՝ 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: Նախագծերը քննարկվել են ուրբաթ օրը ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ և քվեարկվում են խորհրդարանի այսօրվա նիստում:
Սա Հայաստանի ներկայիս խորհրդարանի վերջին նստաշրջանն է, նոր խորհրդարանը կձևավորվի ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների արդյունքում: