Ըստ Ուկրաինայի անջատականների, զոհվել է «Ժողովրդական ոստիկանության ղեկավարներից մեկը»

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության զինծառայող, արխիվ

Ուկրաինայի անջատականները հայտարարում են, թե այսօր Լուգանսկում իրականացված պայթյուններից զոհվել է, այսպես կոչված՝ Ժողովրդական ոստիկանության ղեկավարներից մեկը՝ Օլեգ Անաշենկոն: Տեղի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրում են ուկրաինական հատուկ ծառայություններին:

Վերջին օրերին Դոնբասում իրավիճակը կրկին սրվել է: Նոր թափ ստացած ռազմական բախումների հետևանքով, ըստ պաշտոնական Կիևի, միայն այսօր երկրի արևելքում զոհվել է ուկրաինական բանակի երեք զինվոր, 7-ը վիրավորվել են:

Կողմերը շարունակում են հրադադարը խախատելու մեջ մեղադրել միմյանց: Ընդհանուր առմամբ, անցած մեկ շաբաթվա ընթացքում ռուսամետ անջատականների և ուկրաինական ուժերի բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: