ԱՄՆ նոր դեսպանը ՄԱԿ-ում իր առաջին ելույթում մեղադրել է Ռուսաստանին

ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Նյու Յորք, 2-ը փետրվարի, 2017թ․

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նոր դեսպան Նիկի Հեյլին խստորեն դատապարտել է «Ռուսաստանի գործողությունները» Արևելյան Ուկրաինայում և զգուշացրել է, որ այս մասով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Կիևին:

«Ղրիմը Ուկրաինայի մի մասն է», - պնդել է Հեյլին, ավելացնելով՝ «ցավալի է», որ իր առաջին ելույթը այս կառույցում սկսում է Ռուսաստանին մեղադրելով: