Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Ջրաբեր - Ֆանտան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Արմավիրի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: