Բողոքի բազմամարդ ցույցեր Ռումինիայի տասնյակ քաղաքներում

Ռումինիա - Բողոքի բազմամարդ ցույցը կառավարության շենքի դիմաց, Բուխարեստ, 29-ը հունվարի, 2017թ․

Ռումինիայի տասնյակ քաղաքներում մոտ 300 հազար ցուցարարներ պահանջում են չեղյալ հայտարարել պաշտոնյաների կողմից ոչ մեծ չափի կաշառքներ ստանալն ապաքրեականացնելու մասին սոցիալ-դեմոկրատ վարչապետ Սորին Գրինդեանուի կառավարության առաջարկած օրենքը, որը քննադատվել է նաև Եվրամիության կողմից:

Կառավարության ընդդիմախոս, աջակենտրոն նախագահ Կլաուս Յոհաննիսն ասել է, որ օրենքը կբողոքարկի Սահմանադրական դատարանում: