Նազարբաևն ազդարարում է Ղազախստանի արդիականացման երրորդ փուլի մեկնարկը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ երկրի տնտեսությունը զարգացնելու նոր ռազմավարական ծրագիր է մշակել:

Անվանելով իր ծրագիրը Ղազախստանի արդիականացման երրորդ փուլ՝ նա հայտնել է, որ այն իրականացվելու է մինչև 2025 թվականը:

Ակնկալվում է, որ այսօր ամբողջությամբ կհրապարակվի Ղազախստանի նախագահի նոր ռազմավարական ծրագիրը, որտեղ նշված կլինեն զարգացման հիմնական ուղիները: