Չիլիում ուժեղ հրդեհների հետևանքով յոթ մարդ է զոհվել

Չիլիում շարունակվող ուժեղ հրդեհների հետևանքով պաշտոնական տվյալներով յոթ մարդ է զոհվել, շուրջ 300-ը վիրավորվել են, ավելի քան երկու հազար մարդ տարհանվել է, մոտավորապես յոթ հազար մարդ անտուն է մնացել:

Երկրի կենտրոնական շրջաններում հազարավոր հեկտարներով անտառներ են ոչնչացվել, տուժել են նաև բնակավայրեր:

Տուժած շրջանների բնակիչները իշխանություններին քննադատում են դադաղկոտության համար: